1 - 2112670
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
16:37   07-12-2022 Image Description
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հնարավոր է համարում մինչև տարեվերջ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ալեն Սիմոնյանը այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր է արդյոք, որ մինչև տարեվերջ երկրների ղեկավարների մակարդակով հանդիպում լինի և որտեղ կարո՞ղ է այն կայանալ։ «Որևէ տեղեկություն չկա, թե որտեղ է լինելու հանդիպումը, բայց մենք կաղապարված չենք միայն Բրյուսելում հանդիպելու տարբերակով և պատրաստ ենք յուրաքանչյուր բովանդակային քննարկման։ Գիտեք, որ երեկ փոխվարչապետերի մակարդակով հանդիպում է տեղի ունեցել և նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ հանդիպման վերաբերյալ։ Կրկնում եմ, որ երկրների ղեկավարների մակարդակով հանդիպման մասով դեռ որևէ կոնկրետ տեղեկություն չունենք, բայց մինչև տարեվերջ հնարավոր է հանդիպում լինի»,- ասաց Սիմոնյանը։
Loading...