17:10   14-10-2020
Մենք կարող ենք խարխլել թուրք-ադրբեջանական միասնությունը՝ օրինակ Նախիջևանի ինքնավար մարզի հետ աշխատելով. «Կիսալուսնի մայրամուտը»
Թողնել մեկնաբանություն

Մեզ պարտադրված թուրք-ադրբեջանական-ահաբեկչական պատերազմը կկանգնեցնենք,
եթե առաջ գնանք, և Ադրբեջանը հողեր կորցնի: Այնուամենայնիվ, հարատև խաղաղություն հնարավոր
է, եթե Թուրքիան քայքայվի կամ եթե քայքայվի թուրք-ադրբեջանական միասնությունը: Այստեղ
մենք կարող ենք լուրջ դերակատարություն ունենալ՝ օրինակ Նախիջևանի ինքնավար մարզի հետ
յուրահատուկ հարաբերություններ ստեղծելով: Նախիջևանն ամբողջապես կենտրոնին չի ենթարկվում,
մարդիկ այստեղ սոցիալական ծանր պայմաններում են ապրում, և եթե մենք իրենց ճանապարհ
տանք, կազատենք Նախիջևանը թե Թուրքիայի, թե Ադրբեջանի ճիրաններից, և սկիզբը կդնենք
թե Թուրքիայի, թե  Ադրբեջանի պառակտման:

Loading...