09:02   17-10-2020
Արցախի առաջնածում գիշերը պահպանվել է կայուն լարվածություն. իրադրությունը ՊԲ վերահսկողության ներքո է
Թողնել մեկնաբանություն

Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հոկտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերվա ընթացքում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է: Օպերատիվ-մարտավարական իրադրությունում էական փոփոխություններ չեն արձանագրվել:

Այս մասին տեղեկացնում է Արցախի պաշտպանության նախարարությունը` նշելով, որ լուսադեմին թշնամական ուժերը, հերթական անգամ խախտելով հումանիտար հրադադարը, վերսկսել են հրթիռահրետանային հարվածները խաղաղ բնակավայրերի ուղղությամբ: Առավել ինտենսիվ հարվածներ են հասցվել Ստեփանակերտի և Շուշիի քաղաքացիական ենթակառուցվածքներին:

«ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի կրակը լռեցնելու ուղղությամբ դիմել են համարժեք գործողությունների: Ներկա պահին օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տեղեկացնում է Արցախի ՊՆ-ն։ 

Loading...