13:55   17-10-2020
Իրանն աջակցում է Ռուսաստանի`Արցախի հարցով նախաձեռնությանը. ՌԴ-ում Իրանի դեսպան
Թողնել մեկնաբանություն

Թեհրանն աջակցում է Ռուսաստանի դիվանագիտական աշխատանքին, որն ուղղված է Արցախի  հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի հաստատմանը:

Ինչպես նշում է gazeta.ru-ն, այս մասին հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Կազեմ Ջալալին:

Նրա խոսքով՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու համար տեղին կլիներ նաև Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի միջնորդության ձևաչափը՝ որպես երաշխավոր երկրներ:

«Կամ այլ մոդելներ, ընդունենք՝ որոշակի համաձայնեցում ԵԱՀԿ Մինսկի խմբի և Իրանի, Թուրքիայի համատեղում և այլ առաջարկներ»,- հավելել է դիվանագետը՝ նշելով, որ այդ առաջարկները նույնպես ուսումնասիրման և քննարկման ենթակա են:

Loading...