14:42   17-10-2020
Արթուր Թովմասյանը Արցախի քաղաքաշինության նախարարի հետ քննարկել է ագրեսիայի հետեւանքով Արցախում ստեղծված իրավիճակը
Թողնել մեկնաբանություն

Այսօր հանդիպել եմ ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Ղուլարյանի, ՀՀ Շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանի եւ Արցախի քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի հետ։ Այս մասին գրառում է կատարել Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը։

Նա նշել է, որ քննարկել են սեպտեմբերի 27-ից  ադրբեջանա-թուրքա-ահաբեկչական ագրեսիայի հետեւանքով  երկրում ստեղծված իրավիճակը, այդ համատեքստում  քաղաքաշինությանն  առնչվող խնդիրների լուծման ուղղությունները։


Loading...