16:41   17-10-2020
Թուրքական ապրանքների ներմուծման արգելքը չի վնասի մեր տնտեսությունը․ այլընտրանքներ կան. Սամվել Գևորգյան
Թողնել մեկնաբանություն

Շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի Հանրապետություն թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին» ՀՀ կառավարության որոշումը, որի ընդունմամբ առաջարկվում է ժամանակավորապես արգելել Հայաստանի Հանրապետություն թուրքական ծագման ապրանքների ներմուծումը: «ԲԻԷՍՍԻ» բիզնեսի աջակցման կենտրոնի հիմնադիր Սամվել Գևորգյանի հավաստմամբ՝ սա կարևոր որոշում է, բայց ոչ ուշացած։ Որոշումն ուժի մեջ կմտնի այս տարվա դեկտեմբերի 31-ից, այս ժամանակահատվածը հնարավորություն է թուրքական ապրանքաշրջանառությանն առնչվող ձեռներեցներին, ձեռնարկություններին ռազմավարություն մշակել, այլընտրանքներ գտնել։ «ԲԻԷՍՍԻ» բիզնեսի աջակցման կենտրոնը պատրաստ է անվճար խորհրդատվություն տրամադրել շահառուներին։

Loading...