18:54   17-10-2020
Բազմաթիվ իսրայելցիներ Իսրայելի ու Ադրբեջանի միջև ռազմական համագործակցության դեմ բողոքի երթ են անցկացրել
Թողնել մեկնաբանություն

Բազմաթիվ իսրայելցիներ ավտոշարասյունով շարժվել են դեպի Երուսաղեմում գտնվող Քնեսեթի շենք՝ ի նշան բողոքի Արցախի հակամարտության ընթացքում Իսրայելի ու Ադրբեջանի միջև ռազմական համագործակցության դեմ:

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ այս մասին գրում է The Jerusalem Post-ը:

Լրատվամիջոցը հայտնում  է, որ երթի մասնակիցները Երուսաղեմ են շարժվել Հայաստանի պետական դրոշի գույներով ներկված ավտոմեքենաների երկար շարասյունով:  

Լրատվամիջոցը հիշեցրել է, որ Իսրայելի կողմից անօդաչու թռչող սարքերի վաճառքն Ադրբեջանին ու դրանց կիրառումը Արցախի հակամարտության գոտում արժանացել է միջազգային քննադատության:

«Փաստորեն, հիմա դրա մասին կարծիք են հայտնում նաև իսրայելցիները»,- եզրակացրել է The Jerusalem Post-ը:

Loading...