19:16   17-10-2020
Էրդողանին Ղրիմ են հրավիրել՝ թերակղզին ՌԴ մաս չճանաչելու նրա խոսքերից հետո
Թողնել մեկնաբանություն

Ղրիմի թաթարների տարածաշրջանային ազգային-մշակութային ինքնավարության ղեկավար Էյվազ Ումերովը Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին խորհուրդ է տվել այցելել Ղրիմ և դրանից հետո միայն եզրակացություններ անել դրա կարգավիճակի վերաբերյալ: Այս մասին այտնում է ՌԻԱ Նովոստին:

Ուրբաթ, հոկտեմբերի 16-ին, Էրդողանը, իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ իր երկիրը չի ճանաչում Ղրիմը որպես ռուսական տարածքների մաս:

Ումերովը խորհուրդ է տվել Թուրքիայի ղեկավարությանը պաշտոնապես այցելել Ղրիմ՝ փաստերը ներսից ուսումնասիրելու և ընդունելու համար:

«Այս բոլոր այցերի արդյունքը պետք է միանշանակ լինի՝ Ղրիմի ռուսական կարգավիճակի ճանաչումը», – շեշտել է ինքնավարության ղեկավարը, հավելելով, որ Անկարան չպետք է տրվի Ուկրաինայի և արևմտյան երկրների ազդեցությանը:

Գրում է՝ 1in.am-ը:

Loading...