20:10   17-10-2020
Թալիշների գլխատված պայքարն ու մեր դերն այսօր Ֆահրադին Աբոսզոդային ազատելու գործում

Թալիշական շարժման առաջնորդ Ֆահրադին Աբոսզոդան իր թիմի հետ հստակ դեպի անկախություն էր գնում։ Ադրբեջանը նրան ձերբակալելով բնիկ ժողովուրդներին ցույց տվեց, որ նրանք ուր էլ լինեն, անվտագ չեն, Ադրբեջանի ձեռքերը ամեն տեղ կհասնի։ Այսօր Ադրբեջանի ժողովրդի 35-40 տոկոսը էթնիկական փոքրամասնություններ են կազմում։ Հայաստանը պետք է աշխատի Ադրբեջանի բնիկ ժողովուրդների հետ՝ առաջին հերթին անվտանգության հարցերն ավելի արագ և արդյունավետ լուծելու ուղղությամբ։
Տարածաշրջանի պետականազուրկ ժողովուրդների իրավունքների պաշտպանությունը մեր պետության հիմնական գաղափարներից մեկը պետք է դառնա։

Loading...