22:22   17-10-2020
Որպես կանոն՝ հակառակորդը մեծաթիվ զրահատեխնիկա այլևս չի կիրառում․ Արծրուն Հովհաննիսյան
Թողնել մեկնաբանություն

Այսօր առավոտյան հակառակորդը շարունակել է իր հարձակողական գործողությունները նույն ուղղություններում։ Առավել թեժ է եղել հարավային ուղղությամբ՝ տեղեկացրեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ ճեպազրույցի ժամանակ ներկայացնելով սահմանին տիրող իրավիճակը:

«Հարավային ուղղությամբ ձեռնարկվել է լայնամաշստաբ գրոհ։ Ուղղություններից մեկում կոնկրետ մոտ 2-3 տասնյակ ավտոմեքենաներով շարասյունը փորձել է մոտենալ և հարձակում զարգացնել, սակայն մեր հրետանավորերի դիպուկ կրակի արդյունքում շարասյունը խոցվել է և հակառակորդը ստիպված է եղել նահանջել։ Մյուս ուղղություններում համառ մարտեր են ընթացել, որոշ տեղերում մարտերն այս պահին էլ շարունակվում են»,-նշեց Հովհաննիսյանը։

Որպես կանոն՝ հակառակորդը մեծաթիվ զրահատեխնիկա այլևս չի կիրառում, այսօր հակառակորդը կիրառել է օդուժ, ԱԹՍ-ներ և հրետանային կրակ՝ ասաց նա:

Loading...