09:56   20-10-2020
Պետքարտուղարությունը չի մեկնաբանում Ադրբեջանի եւ ՀՀ ԱԳՆ ղեկավարների հետ Պոմպեոյի հանդիպման մասին տեղեկությունները
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ Պետքարտուղարությունը չի մեկնաբանել երկուշաբթի լրատվամիջոցներում հրապարակված հոդվածը՝ Արցախում իրավիճակի սրման ֆոնին հոկտեմբերի 23-ին պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի եւ Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովի եւ Զոհրաբ Մնացականյանի միջեւ երկու առանձին հանդիպումների հնարավոր անցկացման մասին։

Ամերիկյան արտաքին քաղաքականության գերատեսչության մամուլի ծառայությունից չեն պատասխանել ՏԱՍՍ-ի խնդրանքին՝ հաստատել կամ մամուլի համար մեկնաբանել հանդիպման մասին տեղեկությունը, որն ավելի վաղ հրապարակել էր Politico պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։ Նրանց տեղեկություններով՝ պետքարտուղարը նախ բանակցություններ կանցկացնի Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ, այնուհետեւ նրա հայ գործընկերոջ։

Loading...