13:06   20-10-2020
ՌԴ-ն Ճապոնական ծովում զորավարժությունների ժամանակ թևավոր հրթիռներ է արձակել
Թողնել մեկնաբանություն

ՌԴ Խաղաղօվկիանսյան նավատորմի հրթիռանավային հարվածային խումբը Ճապոնական ծովում զորավարժությունների շրջանակում «Մոսկիտ» թևավոր հրթիռներով հարվածել է բարդ թիրախներին:

Ինչպես նշում է eadaily.com կայքը, այս մասին հայտնել է Արևելյան ռազմական շրջանի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ 3 հրթիռային մոտորանավակ իրականացրել են երեք «Մոսկիտ» թևավոր հրթիռների միաժամանակյա արձակում՝ 70-120 կմ հեռավորության վրա գտնվող բարդ թիրախային դիրքերի ուղղությամբ: Ըստ հրթիռի հսկողության օբյեկտիվ տվյալների՝ հրթիռները հաջողությամբ խոցել են թիրախները:

«Ռազմական վարժությունների կատարումն ապահովել են 15 զինվորական նավ, ինչպես նաև նավատորմի ծովային օդուժի ինքնաթիռները»,- ընդգծել են մամուլի ծառայությունում:

Loading...