13:15   20-10-2020
Ռոստուրիզմը ճյուղի կորուստները գնահատել է 600 միլիարդ ռուբլի
Թողնել մեկնաբանություն

Ռուսական զբոսաշրջության սեկտորը 2020 թվականին 600 միլիարդ ռուբլի Է կորցրել օտարերկրացի հյուրերի բացակայության պատճառով, որը կապված Է համավարակի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԲԿ հեռուստաալիքի հետ զրույցում հայտնել Է Ռոստուրիզմի ղեկավար Զարինա Դոգուզովան:

«Անցյալ տարվա արդյունքներով՝ տուրիստական ծառայությունների արտահանումը կազմել Է 10,9 մլրդ դոլար: Հաշվի առնելով, որ միջազգային տուրիստական հոսքերը շատ դանդաղ են վերականգնվում աշխարհում առկա համաճարակաբանական իրադրության կապակցությամբ, այժմ մենք կանխատեսում ունենք, որ 600 միլիարդ ռուբլի Է կազմում մուտքի հոսքերի կորուստները»,-հայտարարել Է նա:

Վերջնական կորուստները կհաշվեն մինչեւ տարեվերջ, ամփոփիչ գումարը կախված կլինի սահմանների ապագա բացման արագությունից, բացատրել Է գործակալության զրուցակիցը:

Նա նաեւ հավելել Է, որ ամբողջ զբոսաշրության ճյուղի տարեկան շրջանառությունը սովորաբար կազմում Է 3,7 տրիլիոն ռուբլի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Loading...