14:22   20-10-2020
Եթե ՀՀ-ում գտնվող միջազգային կառույցները սահմանափակվում են միայն մտահոգություններ հայտնելով, թող գնան, այլ երկրում մտահոգվեն. հստակ քայլեր են պետք. ակցիա՝ ԵՄ դեսպանատան առջև՝ Արցախի ճանաչման պահանջով
Թողնել մեկնաբանություն

Մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա իրականացրին ՀՀ-ում ԵՄ դեսպանատան առջև՝ պահանջելով ճանաչել Արցախի անկախությունը: Ընթերցելով ԵՄ-ին ուղղված ուղերձը՝ ակցիայի մասնակիցներից մեկը հայտարարեց, որ Արցախի անկախության միջազգային ճանաչումը հրատապ պահանջ է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կանգնած ենք հումանիտար աղետի առջև:

«Դատապարտում ենք այն երկրների չեզոքությունը, որոնք փաստարկ են ներկայացնում, որ Արցախը ճանաչված չէ, և դրա արդյունքում մենք ունենք բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, այդ թվում՝ երեխաներ, կանայք, և հիմա դրված է իր պատմական հողերում գտնվող հայ բնակչության էթնիկ բնաջնջման վտանգը»,-ասաց նա:

Ակցիայի մեկ այլ մասնակից ընդգծեց՝ միջազգային կառույցները թող այլևս չհորդորեն ու մտահոգություն չհայտնեն Արցախում ստեղծված իրավիճակի համար, քանի որ հստակ գործողություններ են պետք:

Գրում է՝ Tert.am-ը:

Loading...