15:50   20-10-2020
Բաքվում հաստատել են, որ Ադրբեջանի ԱԳ նախարարը Վաշինգտոնում կհանդիպի ԱՄՆ պետքարտուղարին
Թողնել մեկնաբանություն

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը երեքշաբթի օրը հաստատել է, որ  երկրի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 23-ին  պլանավորում է Վաշինգտոնում հանդիպել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Այս մասին հայտնում է ТАСС-ը։

Երկուշաբթի Politico թերթը, հղում անելով ԱՄՆ կառավարության փաստաթղթերին, հայտնել էր, որ Արցախի շուրջ իրավիճակի սրման ֆոնին Պոմպեոն նախատեսում է առանձին հանդիպումներ անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ:

Loading...