16:08   20-10-2020
ԵՀ-ն հետաքննությունն Է սկսել Կիպրոսի եւ Մալթայի նկատմամբ ԵՄ-ի քաղաքացիություն վաճառելու համար
Թողնել մեկնաբանություն

 Եվրահանձնաժողովը (ԵՀ) հետաքննություն Է սկսել Կիպրոսի եւ Մալթայի նկատմամբ Եվրոպայի քաղաքացիություն վաճառելու կամ այսպես կչված ոսկե անձնագրերի ծրագրի իրականացման համար, ինչը կարող Է հանգեցնել պատժամիջոցների սահմանման այդ երկրների նկատմամբ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված Է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ, որը հոկտեմբերի 20-ին տարածվել Է Բրյուսելում:

«Եվրահանձնաժողովը խախտումների վերացման ընթացակարգ Է բացում Կիպրոսի եւ Մալթայի դեմ Եվրամիության քաղաքացիության «վաճառքի» համար»,- նշել Է ԵՀ-ն՝ ընդգծելով, որ պաշտոնական ծանուցում Է հղել այդ երկրների իշխանություններին հետաքննություն սկսելու մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Loading...