16:35   20-10-2020
Ուղղաթիռը գետն Է ընկել Վոլոգդայի մերձակայքում
Թողնել մեկնաբանություն

Ոչ մեծ ուղղաթիռը կործանվել Է Վոլոգդայի մարզի Նյուկսենիցայի շրջանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ին հայտնել Է շրջանային վարչակազմի աղբյուրը: Նրա խոսքով՝ ուղղաթիռը Սուխոնա գետն Է ընկել Բոբրովսկի բնակավայրի մոտ, անձնակազմի ճակատագիրն անհայտ Է մնում: Ինչպես հաղորդել Է ՌԴ-ի քննչական կոմիտեի Հյուսիս-արեւմտյան քննչական վարչության մամուլի ծառայությունը, ուղղաթիռի ընկնելու փաստով կազմակերպվել Է ստուգում, դեպքի վայր հետաքննիչ Է մեկնել:

Արտակարգ իրավիճակների նախարարության Վոլոգդայի մարզի վարչության մամուլի ծառայության տվյալներով՝ ժամը 12:10-ին հաղորդագրություն Է ստացվել, որ Նյուկսենիցայի շրջանի Բոբրովսկի բնակավայրի շրջանում Սուխոնա գետն Է ընկել Robinson R44 մակնիշի թեթեւ շարժիչ ունեցող ուղղաթիռ: «Ուղղաթիռը պատկանում Է «Աերոսոյուզ» ուղղաթիռային ընկերությանը: Երթուղին՝ Վոլոգդա-Վելիկի Ուստյուգ: Ուղղաթիռը չորստեղանի Էր, ուղղաթիռում գտնվող մարդկանց քանակը պարզվում Է»,-նշվում Է հաղորդագրության մեջ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Loading...