17:17   20-10-2020
Արմեն Հովհաննիսյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ
Թողնել մեկնաբանություն

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմեն Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Հովհաննիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:

Loading...