17:30   20-10-2020
Հունաստանն ավարտին է հասցրել Թուրքիայի հետ սահմանային պատի կառուցման ծրագիրը
Թողնել մեկնաբանություն

Հունաստանի կառավարությունը հայտարարել է, որ ավարտին է հասցրել Թուրքիայի հետ երկրի հյուսիսարևելյան սահմանի երկայնքով պատի կառուցման ծրագրերը, գրում է apnews.com կայքը։ 

Կառավարության խոսնակ Ստելիոս Փեթսասը երկուշաբթի հայտարարել է, որ նախատեսվում է մինչև ապրիլ 93 միլիոն եվրո ներդրմամբ արդեն եղած 10 կիլոմետր երկարությամբ պատին ևս 26 կիլոմետր ավելացնել։

Հայտնի է, որ սահմանի վերաբերյալ վեճը սկսվել է տարեսկզբին Թուրքիայի այն հայտարարությունից հետո, որ Անկարան այլևս գաղթականներին չի խանգարելու ԵՄ տարածք մուտք գործել, որից հետո հազարավոր փախստականներ փորձել էին հատել Հունաստանի սահմանը։ 

Հունաստանի իշխանությունների փոխանցմամբ՝ 5 մետր բարձրությամբ պատի կառուցմանը չորս շինարարական ընկերություններ են մասնակցելու, նախատեսվում է տեղադրել նաև հսկիչ տեսախցիկներ և ազդանշանային համակարգ։

Loading...