10:06   22-10-2020
«Կսրի հակամարտությունն ու կբացառի խաղաղ սցենարը». սենատոր Պուշկովը գնահատել է Արցախում թուրքական զորքի տեղակայման հնարավորությունը
Թողնել մեկնաբանություն

Ռուսաստանի Դաշնային խորհրդի՝ տեղեկատվական քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ, սենատոր Ալեքսեյ Պուշկովը հայտարարել է, որ եթե Թուրքիան, այնուամենայնիվ, Ադրբեջանի խնդրանքով զորքեր ուղարկի Արցախ, ապա հակամարտությունը միայն կսրվի, իսկ հարցի կարգավորման խաղաղ սցենարը կբացառվի:

Սենատորն այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում:

«Թուրք զինվորականներ Արցախո՞ւմ: Դա կհանգեցնի հակամարտության ընդլայնմանը և միջազգայնացմանը, և կբացառի խաղաղ սցենարը: Չեմ խոսում նույնիսկ անցյալի ուրվականների վերակենդանացման մասին»,- գրել է Պուշկովը:

Loading...