10:56   22-10-2020
Երևանի կամավորական ստորաբաժանման կազմավորումը ընթացքի մեջ է, այն կգլխավորի քաղաքապետը․ Հակոբ Կարապետյան
Թողնել մեկնաբանություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հանդես եկավ քաղաքապետերին ու մարզպետերին ուղղված կոչով՝ կազմելու կամավորական ջոկատներ և մեկնելու առաջնագիծ։ Վարչապետի այդ կոչին ընդառաջ Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Երևանում ևս սկսվել է կամավորական ջոկատների կազմավորումը։

«Երևանի կամավորական ստորաբաժանման կազմավորումը ընթացքի մեջ է։

Ստորաբաժանումը կգլխավորի քաղաքապետ Հայկ Մարությանը»,- գրել է նա։

Loading...