11:23   22-10-2020
Թուրքիան հայտարարում է` Բաքվի դիմումի դեպքում պատրաստ է զորք ուղարկել Ադրբեջան
Թողնել մեկնաբանություն

Թուրքիայի փոխնախագահ Ֆուադ Օքթայը CNN Türk-ի եթերում հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է զորք ուղարկել Ադրբեջան, եթե նման պահանջ լինի:

«Մեր նախագահը առաջին իսկ օրից հստակ խոսել է դրա մասին: Ադրբեջանն ու Թուրքիան ռազմական համագործակցության պայմանագրեր ունեն: Եթե Հայաստանի կողմից անսպասելի քայլեր ձեռնարկվեն, և զորք ուղարկելու դիմում լինի Բաքվից, Թուրքիան չի վարանի, նախագահը` առավել ևս»,- ասել է Օքթայը:

Loading...