11:52   22-10-2020
«ՌԴ-ն ռազմական ու պաշտպանական ոլորտների մեր հիմնական գործընկերներից է»․ Իրան
Թողնել մեկնաբանություն

Իրանի արտգործնախարարության խոսնակ Սաիդ Ղաթիբզադեն հայտարարել է, որ Իրանը Ռուսաստանին ռազմական ու պաշտպանական ոլորտների իր հիմնական գործընկերներից մեկն է համարում, ուստի՝ Թեհրանի նկատմամբ ՄԱԿ-ի սահմանած զենքի արգելքի չեղարկումից հետո երկու երկրները կարող են զարգացնել իրենց համագործակցության շրջանակները, գրում է en.irna.ir կայքը։
«Ռազմական համագործակցության համատեղ հանձնաժողովի շրջանակներում Թեհրանի և Մոսկվայի միջև բանակցությունները շարունակվում են։ Երկու երկրների իշխանությունների միջև մշակվում են գործընկերային ծրագրեր, որոնք վերաբերում են նաև տարածաշրջանային և միջազգային խնդիրներին»,- նշել է խոսնակը:
Ղաթիբզադեն հավելել է, որ «բարեկամական երկրներից» զենքի ցանկացած ձեռքբերում կախված կլինի Իրանի հիմնական կարիքներից և ընդգծել է, որ Թեհրանն իր պաշտպանության համար ցանկացած զենք և անհրաժեշտ սարքավորում կարող է ստանալ «ցանկացած աղբյուրից»՝ առանց իրավական սահմանափակումների։

Գրում է Tert.am -ը:

Loading...