12:56   22-10-2020
Իրանը պատասխանել Է ԱՄՆ-ի ընտրություններին միջամտելու մեղադրանքներին
Թողնել մեկնաբանություն

Իրանը շահագրգռված չԷ միջամտել ԱՄՆ-ի ընտրություններին եւ նախապատվություններ չունի դրանց արդյունքների նկատմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ABC News-ին հայտարարել Է ՄԱԿ-ին առընթեր Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցչության մամուլի քարտուղար Ալիռըզա Միրյուսեֆին:

Ավելի վաղ ԱՄՆ-ի ազգային հետախուզության տնօրեն Ջոն Ռետքլիֆն ասել Է, որ ԱՄՆ-ի ընտրողների գրանցման մասին տեղեկատվությունն ընկել Է Իրանի եւ Ռուսաստանի ձեռքը: Նրա խոսքով՝ այդ տվյալները կարող են օգտագործվել օտարերկրյա խաղորդների կողմից՝ նպատակ ունենալով գրանցված ընտրողներին ստահոդ տեղեկատվության հաղորդել, ինչը «կասկածներ կստեղծի, քաոս կառաջացնի, կխարխլի վստահությունը ամերիկյան ժողովրդականության նկատմամբ»:

«Ի տարբերություն ԱՄՆ-ի, Իրանը չի միջամտում ուրիշ երկրների ընտրություններին»,-ասել Է Միրյուսեֆին:

Նրա խոսքով, աշխարհը վկա Է դարձել ամենաբարձր մակարդակով սեփական ընտրությունների արդյունքները կասկածի տակ դնելու ԱՄՆ-ի հուսահատ փորձերին:

Loading...