13:21   22-10-2020
Թշնամու դեմ արդյունավետ պայքար մղելու և հաղթանակի հասնելու ցանկությունը կարող ենք կյանքի կոչել միասնական ջանքերի շնորհիվ․ Արցախի ղեկավար
Թողնել մեկնաբանություն

Ամեն անգամ առաջնագծից վերադառնում եմ նոր ու թարմացված ուժերով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

«Մեր տղաների մարտական ոգին ու տրամադրվածությունը հաղթանակի հանդեպ միայն մեծ վստահություն է ներշնչում: Արհեստավարժ զինվորականների, ժամկետայինների և աշխարհազորի սերտ փոխգործակցված աշխատանքն ու կողք-կողքի ճիշտ գործելու ունակությունն ամեն օր արտահայտվում են նոր սխրանքներով:

Եվ այսօր շատ կարևոր է, որպեսզի նրանց ոգևորությունն ու վճռականությունը վարակիչ դառնան նաև թիկունքում գտնվողների համար: Թշնամու դեմ արդյունավետ պայքար մղելու և հաղթանակի հասնելու բոլորիս հավաքական ցանկությունը կարող ենք կյանքի կոչել մեր ուժերի նկատմամբ անվերապահ հավատի ու միասնական ջանքերի շնորհիվ»,- գրել է նա։

Loading...