15:38   22-10-2020
Կարմիր խաչի պատվիրակները տեսակցել են գերեվարված Ազնիվ Բաղդասարյանին. նրան հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ. Զառա Ամատունի
Թողնել մեկնաբանություն

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ներկայացուցիչները տեսակցել են գերեվարված Ազնիվ Բաղդասարյանին, և կազմակերպության ընթացակարգերի համաձայն՝ նրան հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ: Այս մասին  ասաց կազմակերպության Հայաստանի գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Մեր ուշադրության կենտրոնում են անձանց պահման պայմանները, առողջական վիճակը, որոնց վերաբերյալ բովանդակային մասով հանրայնորեն չենք տեղեկացնում»,-նշեց նա:
Հարցին՝ Կարմիր խաչի պատվիարկները Ադրբեջանում քանի՞ գերեվարվածի են հանդիպել, Ամատունին պատասխանեց, որ նման տեղեկատվություն տրամադրում են միայն անձանց ընտանիքիներին և ներգրավված կողմերի իշխանություններին, վիճակագրական տվյալները չեն հանրայնացվում:
Ինչ վերաբերում է գերիների վերադարձին, Ամատունին ասաց, թե դա կատարվում է կողմերի համաձայնությամբ, իսկ Կարմիր խաչը՝ որպես միջնորդ, կազմակերպում է արտահանձնումը, վերադարձը:

Գրում է Tert.am -ը:



Loading...