15:48   22-10-2020
«Արցախի հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի». Պեսկով
Թողնել մեկնաբանություն

Ռուսաստանն ամեն ինչ անում է, որպեսզի Արցախում իրավիճակը տեղափոխի քաղաքական-դիվանագիտական հուն, հարցի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է RT-ն։
«Ռուսաստանն արել և անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի ներկայիս իրավիճակը տեղափոխի քաղաքական-դիվանագիտական հուն։ Մենք նախկինի պես համոզված ենք, որ խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի»,-ասել է նա։
Ինչպես ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը, Ռուսաստանը պատրաստվում է հետագայում ևս բոլոր ջանքերը գործադրել հակամարտության խաղաղ կարգավորման համար:

Գրում է Tert.am -ը:



Loading...