15:55   22-10-2020
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը և գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը պարգևատրվել են Հայրենիքի շքանշանով
Թողնել մեկնաբանություն

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը և ՀՀ ՊՆ թիվ N զորամասի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնվիրության և արիության համար պարգևատրվել են Հայրենիքի շքանշանով:

Այս մասին ասվում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հրամանագրերում։

Loading...