18:27   22-10-2020
ՌԴ-ն շարունակում է ակտիվ միջնորդական ջանքերը Արցախի հակամարտության գոտում արյունահեղությունը դադարեցնելու ուղղությամբ. Զախարովա
Թողնել մեկնաբանություն

Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՌԴ-ն շարունակում է ակտիվ միջնորդական ջանքերը Արցախի հակամարտության գոտում արյունահեղությունը դադարեցնելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Զախարովան հայտարարել է հոկտեմբերի 22-ին տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում:

«Մենք շարունակում ենք ակտիվ միջնորդական ջանքերն՝ ուղղված Արցախի հակամարտության գոտում արյունահեղության դադարեցմանը: Արցախի հակամարտության կարգավորման հարցը, մասնավորապես, քննարկվել է հոկտեմբերի 20-ին և 21-ին, Մոսկվայում՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի առանձին հանդիպումների ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ու Ադրբեջանի արտգործնախարար Ջեհյուն Բայրամովի հետ: Ինչպես և առաջ, աշխատում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում»,- նշել է Զախարովան:

Loading...