18:49   22-10-2020
Գագիկ Ծառուկյանը 100 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի
Թողնել մեկնաբանություն

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, բավարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասաց նրա պաշտպան Սամվել Դիլբանդյանը: ԲՀԿ ղեկավարը ազատ կարձակվի 100 միլիոն դրամ գրավի դիմաց:

Loading...