19:54   22-10-2020
Ռուսաստանը չի ծրագրում գործողություններ իրականացնել Արցախի հակամարտության գոտում
Թողնել մեկնաբանություն

Ռուսաստանը չի ծրագրում գործողություններ իրականացնել Արցախի հակամարտության գոտում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Պետդումայի պաշտպանության կոմիտեի առաջին փոխնախագահ Անդրեյ Կրասովը, անդրադառնալով լրատվամիջոցների կողմից Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինին վերագրված հայտարարությանը:

«Ներկայումս Արցախի հակամարտության գոտում ռուսական զինված ուժերի կիրառում չի նախատեսվում։ Նշված դիրքորոշումը համաձայնեցվել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության հետ»,- ասել է Կրասովը:

Loading...