09:46   23-10-2020
Image Description
Սենատոր Մենենդեսն Ադրբեջանին և Թուրքիային սպառազինությունների վաճառքը դադարեցնելու բանաձևեր է ներկայացրել

Սենատոր Բոբ Մենենդեսն ԱՄՆ կոնգրեսի երկու բանաձև է ներկայացրել, որոնցով կոչ է անում դադարեցնել Թուրքիային և Ադրբեջանին սպառազինությունների վաճառքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

«Հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի շարունակվող ագրեսիան՝ Թուրքիայի լիակատար աջակցությամբ, արդեն հանգեցրել է տարածաշրջանում քաղաքացիական բնակչության շրջանում ցավալի զոհերի և մարդու իրավունքների սարսափելի խախտումների։ Միացյալ Նահանգները չի կարող շարունակել օգնություն տրամադրել Ադրբեջանին և Թուրքիային անվտանգության և սպառազինության ոլորտում, քանի որ նրանք գնալով ավելի ու ավելի են հեռացնում տարածաշրջանը խաղաղությունից»,- հայտարարել է Մենենդեսը:

Սենատորը նշել է, որ այդ երկու բանաձևերը կկանգնեցնեն վաճառքը երկու կառավարություններին, որոնք իրենց անվտանգության ուժերն օգտագործում են անմեղ մարդկանց վնաս հասցնելու համար:

Loading...