09:40   26-10-2020
Ադրբեջանական կողմը հումանիտար հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունը կոպտորեն խախտեց նաև երրորդ անգամ. այսօր մեր բոլորիս խնդիրն է պաշտպանել Հայրենիքը թուրք ոսոխից. Վահրամ Պողոսյան
Թողնել մեկնաբանություն

Ադրբեջանական կողմը հումանիտար հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունը կոպտորեն խախտեց նաև երրորդ անգամ: Այս մասին գրառում է կատարել Արցախի ղեկավարի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Ողջ քաղաքակիրթ մարդկության նկատմամբ Ալիևի վարչակարգի ցուցաբերած այս բացահայտ լկտի պահվածքի վերաբերյալ համապատասխան հետևություններ դեռ կարվեն, բայց այսօր մեր բոլորիս խնդիրն է պաշտպանել Հայրենիքը թուրք-ոսոխից: Մեզ համար այլընտրանք չեն թողել, իսկ այդ միակ ճանապարհը, մեզ պետք է ուղեկցի միայն դեպի հաղթանակ»,-գրել է նա:


Loading...