10:53   26-10-2020
Image Description
Թուրքական ապրանքների բոյկոտն ընդլայնվում է մերձարևելյան երկրներում

Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի միջև առկա վեճն ընդլայնվում է, գրում է թուրքական Dünya Ekonomi թերթը:

Էր-Ռիյադից հետո Արաբական Միացյալ էմիրությունները, Մարոկկոն և Ալժիրը նմանատիպ քայլեր են ձեռնարկել և բարձրացրել են թուրքական ապրանքների հարկերը, փոխանցում է «Ռեգնում»-ը:

Թուրքական ապրանքները մնում են սահմանային պահեստներում, իսկ սպառողներին կոչ են անում չգնել դրանք: Հարկ է նշել, որ ոչ պաշտոնական էմբարգոյին մասնակցում են առաջատար ընկերություններ:

«Սաուդյան Արաբիայում հիմնված Abdullah Al-Othaim Markets ընկերությունը, որը Մերձավոր Արևելքում 3 հիմնական առևտրային ցանցերից մեկն է, հայտարարել է, որ չի գնի թուրքական արտադրության ապրանք քաղաքական պատճառներով»,- գրում է World Newspaper թերթի լրագրող Քերիմ Ուլկերը:

Նրա խոսքով՝ հայտարարվել է, որ տեղի մատակարարողները կդադարեցնեն թուրքական ապրանքների վաճառքը Սաուդյան Արաբիայում և Եգիպտոսում:

Loading...