12:12   26-10-2020
«Հյուսիսային տարածքների խնդրին անհրաժեշտ է վերջակետ դնել»․ Ճապոնիայի վարչապետը՝ ՌԴ-ի հետ տարածքային խնդրի մասին
Թողնել մեկնաբանություն

Ճապոնիայի վարչապետ Եսիհիդե Սուգան հայտարարել է, որ ցանկանում է Ռուսաստանի հետ տարածքային խնդրին վերջ դնել․ Տոկիոն Կունաշիր, Շիկոտան, Իտուրուպ և Հաբոմայ կղզիներն իր «հյուսիսային տարածքներն» է համարում և ցանկանում է վերադարձնել դրանք, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ 

«Հյուսիսային տարածքների խնդրին անհրաժեշտ է վերջակետ դնել՝ չթողնելով, որ այն ապագա սերունդների ուսերին մնա։ Ռուսասանի հետ ամենաբարձր մակարդակով անկեղծ տեսակետների փոխանակման միջոցով նպատակ ունենք համապարփակ կերպով զարգացնել ռուս-ճապոնական հարաբերությունները՝ ադ թվում խաղաղ պայմանագիր կնքել»,- նշել է Սուգան խորհրդարանի առջև ունեցած ելույթի ժամանակ։

Loading...