12:24   26-10-2020
Սվետլանա Տիխանովսկայա Բելառուսում համազգային գործադուլ է հայտարարել
Թողնել մեկնաբանություն

Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել է, որ Բելառուսում հոկտեմբերի 26-ին համազգային գործադուլ է սկսվելու, գրում է eadaily.com կայքը։

«Ռեժիմն այսօր բելառուսցիներին կրկին ցույց է տվել, որ միակ բանը, որին նա ընդունակ է, բռնությունն է։ Բազմության մեջ և ծննդատների պատուհանների տակ լուսաձայնային նռնակներ պայթեցնելն ուժի նշան չէ»,- ասվում է Տիխանովսկայայի թելեգրամյան ալիքում հրապարակված հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ «այժմյան ռեժիմն արժանի չէ բելառուս ժողովրդին և կորցնում է իր իշխանությունը»: 

«Հոկտեմբերի 26-ին համազգային գործադուլ կմեկնարկի: Բելառուսներն այս քայլին կգնան, քանի որ նրանց խոսքն օրենք է: Օրենք, որը մեզնից փորձել են խլել, որը, սակայն, մենք անպայման կվերադարձնենք, և դրանում մեզ կօգնի մեր գլխավոր խաղաղ զենքը՝  համերաշխությունը»,- ասվում է ուղերձում:

Loading...