13:06   26-10-2020
ԱԱՏՄ-ն խախտումներ է արձանագրել բժշկական ամբուլատորիաներում և ատամնաբուժական կաբինետներում
Թողնել մեկնաբանություն

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Արևմտյան տարածքային կենտրոնի մասնագիտական թիմերը շարունակում են ստուգայցերը․ դրանք այսօր ընդգրկել են Արարատի և Արմավիրի մարզերի բժշկական հաստատություններ, ատամնաբուժական կաբինետներ, բանկեր և սպասարկման կազմակերպություններ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ ստուգայցերն առողջության առաջնային պահպանման բժշկական ամբուլատորիաներում և ատամնաբուժական կաբինետներում արձանագրել են բժշկական իրերի ախտահանման և թափոնների տեղափոխման գործընթացի խախտումներ։ Բացի այդ՝ բժշկական հաստատության ղեկավարի հրամանով նշանակված չեն եղել COVID-19 հսկողության պատասխանատուներ։

Տրվել են խախտումները հրատապ վերացնելու կարգադրագրեր։ Ստուգայցերն ուժեղացված ռեժիմով շարունակվում են:

Loading...