14:00   26-10-2020
Ճապոնիայի նոր վարչապետն ԱՄՆ-ի հետ դաշինքը հռչակել Է իր արտաքին քաղաքականության հիմքը
Թողնել մեկնաբանություն

Ճապոնիայի նոր վարչապետ Յոսիհիդե Սուգան ԱՄՆ-ի հետ դաշինքը համարում Է իր արտաքին քաղաքականության հիմքը եւ մտադիր Է, հենվելով դրա վրա, զարգացնել հարաբերությունները հարակից տարածաշրջանի երկրների հետ: Նա այդ մասին հայտարարել Է հոկտեմբերի 26-ին խորհրդարանում իր առաջին ծրագրային ճառի ընթացքում, որը հեռարձակել Է ազգային հանրային հեռուստատեսությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«ԱՄՆ-ի հետ դաշինքը մեր դիվանագիտության եւ անվտանգության ապահովման ոլորտում քաղաքականության գլխավոր առանցքն Է,- ասել Է վարչապետը:- Դա կդառնա խաղաղության, բարգավաճման եւ ազատության հիմքը Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում»:

Որպես իր արտաքին քաղաքականության գլխավոր նպատակ վարչապետ Սուգան նշել Է «օրենքի տիրապետության վրա հիմված ազատ եւ բաց Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի կառուցումն այն երկրների հետ համագործակցությամբ, որոնք ընդհանուր նպատակներ են բաժանում մեզ հետ»: Այդ կատեգորիային, բացի ԱՄՆ-ից, նա դասել Է Հարավ - աերեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի երկրները, Ավստրալիան, Հնդկաստանը, ինչպես նաեւ Եվրամության անդամները: Վարչապետը ՉԺՀ-ի հետ հարաբերությունները համարել Է չափազանց կարեւոր տարածաշրջանի եւ ամբողջ համաշխարհային հանրակցության համար:

«Օգտագործելով բարձր մակարդակի շփումները,- նշել Է նա,- մենք կհամագործակցենք Չինաստանի հետ ընդհանուր խնդիրների շուրջը եւ միեւնույն ժամանակ նրա հետ հարաբերություններում կպաշտպանենեք այն, ինչ հարկ Է պաշտպանել»:

Loading...