15:49   26-10-2020
Ավստրիան դադարեցրել է թուրքական Bayraktar անօդաչուների համար մասերի մատակարարումը․ Der Standard
Թողնել մեկնաբանություն

Ավստրիան արգելել է թուրքական Bayraktar ԱԹՍ-ի համար մասերի արտահանումը, գրում է ավստրիական Der Standard թերթը։

Ինչպես գրում է թերթը, հայ ցուցարարներն ավելի վաղ Գունսկիրխենում բողոքի ակցիա են կազմակերպել տեղի Rotax ընկերության դեմ, որի շարժիչները տեղադրվում են Bayraktar TB2 թուրքական ԱԹՍ-ներում:

Rotax-ն ավելի ուշ դադարեցրել է ավիաշարժիչների մատակարարումները «երկրներ, որտեղ դրանց օգտագործման մասին տեղեկություններ հայտնի չեն»:

Թերթը նշում է, որ անօդաչու թռչող սարքերն Ադրբեջանի կողմից օգտագործվում են Արցախի հակամարտության ընթացքում։

Տեղեկությունը հաստատել է STANDARD ընկերության ներկայացուցիչը։ Ընդ որում, ընկերությունը հետևում է իր սեփականատիրոջ՝ կանադական Bombardier Group-ի օրինակին։

Loading...