16:15   26-10-2020
Շտապօգնության 4 մեքենաներով բարձված բեռնատարը հատել է ռուս-վրացական անցակետն ու շարժվում է դեպի Հայաստան
Թողնել մեկնաբանություն

Շտապօգնության 4 մեքենաներով բարձված բեռնատարը հատել է ռուս-վրացական սահմանի անցակետն ու շարժվում է դեպի Հայաստան։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան մաքսային հարցերով կցորդ Արամ Թանանյանը։

Նշենք, որ մեկ բեռնատար 4 ավտոմեքենաներով բաց է թողնվել, երկրորդ բեռնատարի հարցը քննարկվում է։

Նա ասաց, որ անցակետ են մոտենում այն բեռնատարներ, որոնք հումանիտար օգնություն են տեղափոխում։

Շտապ օգնության մեքենաների խմբաքանակն ուղարկվել է Ռուսաստանի հայ համայնքի ջանքերով՝ որպես մարդասիրական օգնություն:


Loading...