16:23   26-10-2020
«Էրդողանի՝ Մակրոնի հասցեին հնչեցրած խոսքերը վկայում են, որ Թուրքիան գնալով հեռվանում է ԵՄ-ից»․ Սեբաստիան Կուրց
Թողնել մեկնաբանություն

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը դատապարտել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին հնչեցրած վիրավորանքները՝ հայտարարելով, որ դրանք վկայում են Թուրքիայի՝ ԵՄ-ից ավելի հեռվանալու մասին։

«Ես դատապարտում եմ նախագահ Էրդողանի՝ նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին հնչեցրած վիրավորանքները։ Դրանք կրկին վկայում են, որ Թուրքիան գնալով հեռվանում է ԵՄ-ից և մեր ընդհանուր արժեքներից։ Լիակատար աջակցություն և համերաշխություն եմ հայտնում Ֆրանսիային», - գրել է Կուրցը Twitter-ում։

Loading...