16:33   26-10-2020
Սիրիայի հյուսիսում ռուսական ավիահարվածների հետևանքով ոչնչացվել է Թուրքիայից աջակցություն ստացող զինյալների ճամբարը. SOHR-ը հայտնել է 21 զոհի, տասնյակ վիրավորների մասին
Թողնել մեկնաբանություն

Մարդու իրավունքների մշտադիտարկման սիրիական կենտրոնը (SOHR) տեղեկություններ է հրապարակել է երկուշաբթի Սիրիայի հյուսիսարևելյան Իդլիբ նահանգի Ջաբալ ալ-Զավիյա շրջանում ռուսական օդատիեզերական ուժերի ավիահարվածների հետևանքով զոհերի մասին, գրում է syriahr.com կայքը։

Աղբյուրը մանրամասնում է, որ ըստ նախնական տվյալների՝ հարվածների հետևանքով զոհվել է 21 զինյալ, վիրավորվել է ավելի քան 40 մարդ։

Նշվում է, որ զոհերի թիվը կարող է ավելանալ, քանի որ մեծ է ծանր վիճակում գտնվող վիրավորների, ինչպես նաև փլատակների տակ մնացած անձանց թիվը։ 

Մինչդեռ almasdarnews.com կայքի փոխանցմամբ՝  ավիահարվածների հետևանքով ամբողջովին ավերվել է Սալկին գյուղի մոտակայքում թուրքական ուժերի կողմից աջակցվող վերապատրաստման ճամբարը։ Այս աղբյուրի համաձայն՝ ռուսական ուժերն այստեղ Թուրքիայից աջակցություն ստացող ավելի քան 100 զինյալ սպանվել և վնասվածներ է ստացել: 

Loading...