17:44   26-10-2020
Image Description
ՀՀ նախագահի հրամանագրով՝ Վաղինակ Սարգսյանն ազատվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից. այս պաշտոնում նշանակվել է Արման Մարալչյանը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոր հրամանագիր է ստորագրել։

Դրա համաձայն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ՝ Վաղինակ Սարգսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից:

Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Արման ՄԱՐԱԼՉՅԱՆը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Սահմանապահ զորքերի մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի.

Արման ՄԱՐԱԼՉՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար»:

Loading...