19:42   26-10-2020
Ադրբեջանը ոչ թե Արցախի հարցի կարգավորում է ուզում, այլ ուզում է Արցախի կապիտուլյացիա. Նիկոլ Փաշինյան
Թողնել մեկնաբանություն

«Այս ողջ ընթացքում մենք եղել ենք մաքսիմալ ճկուն, ինչի ընթացքում եկել ենք այն եզրակացության, որ Ադրբեջանը հիմա առավել ևս ոչ թե Ղարաբաղի հարցի կարգավորում է ուզում, այլ ուզում է Ղարաբաղի կապիտուլյացիա», - ասաց վարչապետը` հավելելով, որ հայ ժողովուրդը պատրաստ է նույնիսկ «ցավոտ փոխզիջումների», սակայն ոչ կապիտուլյացիայի որևէ պարագայում: Հետևաբար, ըստ նրա, հայ ժողովուրդը սեփական շահերը պաշտպանելու ռեսուրսներ պետք է գտնի, որպեսզի Ադրբեջանի պահանջը լինի ոչ թե Ղարաբաղի կապիտուլյացիան, այլ փոխզիջում:

Նիկոլ Փաշինյանը կրկին պնդեց, որ Ադրբեջանը պատրաստ չի եղել և հիմա էլ ռազմական այս իրավիճակի ֆոնին պատրաստ չէ փոխզիջումների:

Loading...