10:05   29-10-2020
Թուրքիայում Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ԱԳՆ
Թողնել մեկնաբանություն

Թուրքիայում ԱԳՆ է կանչվել Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը՝ կապված թուրք նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ ծաղրանկարի հետ, որը նախօրեին հրապարակել էր Charlie Hebdo շաբաթաթերթը:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով թուրքական գերատեսչության իր աղբյուրին, հավատարմատարին խիստ բողոք է հաղորդվել: Ֆրանսիական շաբաթաթերթը նոր ծաղրանկարը հրապարակել է երկու երկրի միջև հարաբերությունների սրման ֆոնին:

Հերթական անգամ Ֆրանսիայի և Թուրքիայի միջև լարվածությունը սրվել է Ֆրանսիայում ուսուցչի սպանությունից հետո:

Loading...