10:38   29-10-2020
Հարավային Կորեայի նախկին նախագահը 17 տարվա ազատազրկման է դատապարտվել
Թողնել մեկնաբանություն

Հարավային Կորեայի գերագույն դատարանն ուժի մեջ է թողել երկրի նախկին նախագահ Լի Մեն Բակի դատավճիռը, ոորի համաձայն նա պետք է 17 տարվա անազատության մեջ անցկացնի և խոշոր տուգանք վճարի, գրում է eadaily.com կայքը։ 

Աղբյուրը մանրամասնում է, որ պետության նախկին ղեկավարը մեղավոր է ճանաչվել պաշոնական դիրքի չարաշահման և կաշառակերության համար։ Նշվում է, որ տնային կալանքի տակ գտնվող քաղաքական գործիչը որոշ գործերի կարգավորման համար ստացել է հավելյալ 2-3 օր, ինչից հետո բանտ կտեղափոխվի։ Միևնույն ժամանակ վերջինս ստիպված է լինելու 11․5 միլիոն դոլարի տուգանք և ավելի քան 5 միլիոն դոլարի չափով հավելյալ վճարումներ կատարել։ 

Լի Մեն Բակը 78 տարեկան է,  նա Հարավային Կորեան ղեկավարել է 2008-2013 թվականներին։ 2018 թվականին նրա դեմ առաջադրվել են մի շարք մեղադրանքներ՝ այդ թվում Samsung Electronics ընկերությունից կաշառք վերցնելու, իր ղեկավարած DAS ընկերության միջոցները յուրացնելու, կորպորատիվ հարկերից խուսափելու վերաբերյալ։

Loading...