11:40   29-10-2020
Թուրքական մամուլը գրաքննել է Կրեմլի՝ Արցախի հարցով Պուտին-Էրդողան հեռախոսազրույցի մասին հայտարարությունը՝ հեռացնելով ահաբեկիչների վերաբերյալ հատվածը
Թողնել մեկնաբանություն

Կրեմլը երեքշաբթի երեկոյան ներկայացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի միջև հեռախոսազրույցի տեքստը, ըստ որի՝ «ռուսական կողմը խորը մտահոգություն է հայտնում շարունակվող ռազմական գործողությունների և Մերձավոր Արևելքից ահաբեկիչների ներգրավվածության աճի առնչությամբ»:
Սակայն թուրքական մամուլը, այդ թվում՝ հեղինակավոր և առաջատար համարվող Hurriyet պարբերականը, գրաքննել է Կրեմլի հայտարարությունը:
Կրեմլի փաստաթղթում նշվում է, որ Ռուսաստան խորապես անհագնստացած է Արցախում շարունակվող պատերազմով և Մերձավոր Արևելքից տարածաշրջան ուղարկվող «ահաբեկիչների» աճող մասնակցությամբ:
Մինչդեռ, Էրդողանին սատարող թուրքական ԶԼՄ-ները վերաձևակերպել են ՌԴ-ի հայտարարությունը և նկատելիորեն բաց թողել այն հատվածը, որում նշված է «Մերձավոր Արևելքից ահաբեկիչների ներգրավվածության» վերաբերյալ Ռուսաստանի մտահոգությունը:

Loading...