11:51   29-10-2020
Թուրքիան կարող է նոր գործողություն սկսել Սիրիայում. Էրդողան
Թողնել մեկնաբանություն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ զինված ուժերը կարող են նոր գործողություն սկսել Սիրիայում, եթե «ահաբեկիչները» չհեռանան Թուրքիայի սահմանից, փոխանցում է almasdarnews-ը:
«Սիրիայից եկող սպառնալիքները մեր երկրի հանդեպ շարունակվում են, և վերջերս ահաբեկիչները, որոնք հարձակումներ էին ծրագրում մեր երկրի հանդեպ, չեզոքացվել են»,- ասել է Էրդողանը խորհրդարանում ելույթի ժամանակ:
Նրա խոսքով՝ պարզ է, որ ԱՄՆ-ն փորձում է պատերազմական նոր գոտի ստեղծել Սիրիա-Իրաք սահմանին:
Էրդողանը հայտարարել է, որ թուրքական զինված ուժերն ունակ են մաքրել Սիրիան բոլոր ահաբեկչական կազմակերպություններից:
Թուրքիայի խորհրդարանի որոշման համաձայն՝ Իրաքում և Սիրիայում Թուրքիայի զինված ուժերն օգտագործելու մանդատը երկարաձգվել է մինչև 2021թ. հոկտեմբեր:

Loading...