12:05   29-10-2020
Վրաստանում ավելի քան 50 կուսակցություն կմասնակցի խորհրդարանական ընտրություններին
Թողնել մեկնաբանություն

Վրաստանում հոկտեմբերի 31-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին կմասնակցի ավելի քան 50 կուսակցություն՝ պայքարելով 150 պատգամավորական տեղի համար: Կուսակցություններն առաջադրել են ավելի քան 5 հազար թեկանծու, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Նախընտրական մարաթոնի ֆավորիտ Է համարվում 2012թ. ի վեր իշխող «Վրացական երազանք» կառավարող կուսակցությունը:
Բացի 48 կուսակցություններից, որոնք ներկայացրել են իրենց թեկնածումների ցուցակները, առաջիկա ընտրություններին կմասնակցեն երկու ընդդիմադիր դաշինքներ, որոնք բաղկացած են տարբեր քաղաքական միավորումներից: Դրանցից մեկը՝ «Ազգային միասնական շարժում» - «Ուժը մասնություն մեջ» միացյալ ընդդիմությունն Է, որի հիմքը կազմում Է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հիմնած «Ազգային միասնական շարժում» կուսակցությունը: Մյուս դաշինքն Է «Գեորգի Վաշաձե - Ագմաշենեբելիի ռազմավարություն», որը միավորում Է երեք կուսակցություններ:
Սոցիոլոգիական հարցումների համաձայն՝ առաջիկա ընտրությունների ֆավորիտ կարող Է դառնալ «Վրացական երազանքը», որը հիմնել Է միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին: Եթե այն հաղթանակ տանի, ինչպես դա եղավ 2012 և 2016 թվականներին, ապա երրորդ անգամ կստանա ինքնուրույն կառավարություն կազմելու իրավունք: «Վրացական երազանքի» գլխավոր մրցակիցն ավանդաբար համարվում Է «Ազգային միասնական շարժումը», որը որոշել Է ընտրություններին մասնակցել ընդդիմադիր դաշինքի կազմում:
Կառավարություն կազմելու իրավունք ստանալու համար կուսակցություններին անհրաժեշտ Է հավաքել ընտրողների քվեների առնվազան 40,54 տոկոսը: Այն դեպքում, եթե կուսակցություններից ոչ մեկը չհաղթահարի այդ շեմը, խորհրդարան մտած քաղաքական ուժերը պետք Է կազմեն կոալիցիոն կառավարություն: Եթե երկշաբաթյա ժամկետում դա տեղի չունենա, նախագահն իրավունք ունի արձակելու խորհրդարանը եւ նշանակելու արտահերթ ընտրություններ:

Loading...