12:56   29-10-2020
«Պատասխանատվություն ենք ստանձնում և կօգնենք լուծել ճգնաժամը». Իրանի փոխարտգործնախարարը ժամանել է Մոսկվա՝ ներկայացնելու Արցախի կարգավորման իրանական նախաձեռնությունը
Թողնել մեկնաբանություն

Իրանը հանդես է եկել Արցախի շուրջ իրավիճակի կարգավորման նոր նախաձեռնությամբ, որտեղ գլխավոր դերը հատկացված է տարածաշրջանի երկրներին: Այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արաքչին՝ Մոսկվա ժամանելուց հետո, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Պատասխանատվություն ենք ստանձնում և կօգնենք լուծել ճգնաժամը»,- դիվանագետի խոսքերը մեջբերում է ՌԴ-ում Իրանի դեսպանության թելեգրամյան  ալիքը:
«Մենք  տարածաշրջանային մոտեցում ենք առաջարկել այն երկրներից, որոնց հիմնական դերն այս ճգնաժամի լուծումն է, և Ռուսաստանը կարևորագույն երկրներից է տարածաշրջանում»,- ասել է Արաքչին:
Իրանի ներկայացուցիչը նաև հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ցույց է տվել իր անարդդյունավետությունը Արցախի խնդրի լուծման հարցում:

Loading...